Այսօր՝ հունվարի 27-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Ախալքալաքում հետիոտնային կամրջից, որը նախկին №1 զինվորական ավանը կապում է քաղաքի հետ, միջին տարիքի կին է նետվել:

22

Ականտեսների խոսքերով, նախքան նետվելը կինը նստել է նստատեղերին: Այնուհետև բարձրացել է ջրատար խողովակների վրա ճաղավանդակների մոտ և անմիջապես նետվել է կամրջից: Կինը միջին տարիքի է: Ականտեսների խոսքով, կինը զինվորական ավանի կողմից է եկել: Ոստիկանություն կանչել են ականատեսները: Մինչև ոստիկանների և շտապօգնության գալը կինն արդեն մահացած է եղել:

444

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները և շտապօգնության աշխատակիցները:

Հետիոտնային կամուրջը ժամանակավոր փակ է անցորդների համար:

inknaspanutuyn
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն (ինքնասպանության հասցնել):