Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատողները Ախալքալաքում չսկսեցին հացադուլ, գործադուլը դադարեցվել է, քանի որ նրանց խոստացել են մինչ օգոստոսի 10-ը վճարել՝ չվճարված աշխատավարձերը:
Օգոստոսի 1-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանի աշխատակիցները Ախալքալաքում գործադուլ էին հայտարարել: Նրանք պահանջում են ղեկավարություններից վճարել նրանց բոլոր աշխատավարձերը, հակառակ դեպքում խոստանում էին հացադուլ սկսել: Աշխատողներին չեն վճարել 6 ամիս շարունակ:
Ըստ երկաթուղային կայարանի աշխատակիցների մեկի խոսքերի, ով աշխատում է որպես վարորդ, նրանց խոստացել են մինչ օգոստոսի 10-ը վճարել չվճարված աշխատավարձի բոլոր պարտքերը: Աշխատողները ժամանակավորապես դադարեցրել են հացադուլը և դուրս են եկել աշխատելու:
Մեր փորձերը, հանդիպել ադրբեջանական «Դեմիրյոլ» ընկերության ներկայացուցչի հետ ձախողվեց: Նրանք մեզ հետ շփման դուրս չեկան: Աշխատողները ասացին, որ ղեկավարները տեղում չեն: 3 օր շարունակ մեր հեռախոսազանգերին, երկաթուղու շինարարության մենեջեր Ջաֆար Կարատաշը, կամ, ավելի ճիշտ իր թարգմանիչը, չի պատասխանում: