Երկաթուղա-տրանսպորտային քոլեջի ուսանողները ուսումնական պրոցեսի ընթացքում կարող են «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել,
որից հետո աշխատել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծում եւ զուգահեռաբար սովորել: Այս մասին հաղորդվում է «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ի մամուլի հաղորդագրությունում:
«Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ն եւ Երկաթուղային տրանսպորտային քոլեջը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այսօր Ախալքալաքում (Մշակույթի տանը, ժամը 15: 00-ին) տեղի կունենա Երկաթուղային քոլեջի կրթական ծրագրերի շնորհանդեսը:
Համագործակցության հուշագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքի երիտասարդությունը հնարավորություն կստանա մասնագիտանալ երկաթուղային հետեւյալ մասնագիտություններով .
1. Երկաթուղու կառուցում,
2. Երկաթուղու մոնիտորինգ,
3. Երկաթուղու էլեկտրամատակարարում,
4. Լոկոմոտիվային կառավարում,
5. Վագոնային տնտեսություն (վագոնների, շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների սպասարկում)
6. Երկաթուղային փոխադրումներ,
7. Երկաթուղային տրանսպորտի ահազանգում, կենտրոնացում եւ արգելափակում,
8. Երկաթուղու էլեկտրաշարժական կազմ,
9. Բեռնա-տրանսպորտային լոգիստիկա:
Քոլեջում կրթությունն անվճար է, յուրաքանչյուր ծրագրի տեւողությունը 20-22 ամիս է:
Ուսուցման ընթացքում, միջանկյալ քննությունից հետո, «Մարաբդա-Կարծախ» ընկերությունը եւ ուսանողները կստորագրեն պայմանագիր եւ կշարունակեն իրենց ուսումը ու համատեղ կաշխատեն: Կրթական ծրագրի ավարտից հետո, որակավորման քննությունները հանձնելուց հետո, նրանք արդեն կկարողանան աշխատանքի անցնել ընկերությունում: