Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168 496-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 196-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 130 դեպք կա, այլ պատճառով՝ 786։

Ապաքինվել է ևս 236 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160 405 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 175 է։

Փետրվարի 9-ին 2574 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 671 038 թեստավորում։