Բոկերիայի կլինիկայում նշում են, որ վերջին շրջանում ավելացել է կորոնավիրուսով վարակված հղիների դիմելիությունը:
Ինչպես «Ինտերպրեսնյուզին» հայտնել են կլինիկայում, այս փուլում կորոնավիրուսով վարակված 29 հղի է բուժում անցնում:
«Այս փուլում մանկաբարձական բաժանմունքում գտնվում է 29 հիվանդ, 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում: Դիմելիության մակարդակը շատ է ավելացել՝ աղետալի: Այս շաբաթվա ընթացքում կտրուկ աճել է», – նշում են Բոկերիայի անվան կլինիկայում: