Թբիլիսիում բերման են ենթարկվել բուժհաստատության բուժակն ու ևս մեկ անձ, ով 150 լարիի դիմաց քաղաքացու համար պատրաստել է COVID-19-ի դեմ պատվաստման կեղծ քարտ և գրանցել պաշտոնական տվյալների բազայում որպես պատվաստված անձ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
«Հետաքննությունը պարզել է, որ Թբիլիսիում գտնվող բուժհաստատություններից մեկի բուժակը, որն իր լիազորությունների համաձայն, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով պատվաստել է քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ՝ իր հետ հանցավոր կապի մեջ գտնվող անձի հետ միասին, կազմել է կեղծ պատվաստման քարտ COVID-19-ի դեմ՝ առանց համապատասխան պատվաստման ընթացակարգն անցնելու՝ նշելով, որ քաղաքացին պատվաստվել է Pfizer պատվաստանյութով։
Միևնույն ժամանակ, մեղադրյալները վերոնշյալ կեղծ փաստաթղթի հիման վրա քաղաքացուն գրանցել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պաշտոնական տվյալների բազայում՝ որպես պատվաստված անձ։
Գործի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ-ի 221-րդ հոդվածի 4-րդ և 362-րդ հոդվածի 1-ին մասերով, որը որպես պատիժ նախատեսում է 4-ից 6 ամիս ժամկետով ազատազրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։