Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հավաքել է երկրի ուժային մարմինների առաջին դեմքերին, որպեսզի նրանք անմիջապես հետաքննեն քաղաքական գործչի անձնական կյանքից ինտիմ կադրերով տեսանյութի տարածման փաստը:
Տեսանյութը պարունակում է կադրեր Վրաստանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկի ինտիմ կյանքից, որը հայտնվել մարտի 11-ին և նույն օրն էլ, ժամեր անց անհետացել է: Անյ մեծ ռեզոնանս է առաջացրել Վրաստանում:
Գիորգի Կվիրիկաշվիլին անձամբ հավաքվել է գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեին, Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին և Պետական անվտանգության ծառայության ղեկավար՝ Վախթանգ Գոմելաուրին և «միջադեպի վերաբերյալ անհապաղ հետաքննություն անցկացնելու հանձնարարություն է տվել»: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ադմինիստրացիայի կողմից տարածված հայտարարության մեջ:
Իր հերթին, Վրաստանի գլխավոր դատախազությունը մարտի 11-ին հետաքննություն է սկսել քաղաքական գործչի անձնական կյանքից ինտիմ կադրերով տեսանյութի տարածման փաստով:
Նշենք, որ այդ կադրերը տարածող անձին սպասվում է 4 տարվա ազատազրկում, քանի որ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, որը որպես առավելագույն պատիժ` մարդու անձնական կյանքի մասին տեղեկատվության անօրինական տարածման համար նախատեսում է 4 տարվա ազատազրկում:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ համացանցում «ապօրինաբար ներբեռնած» տեսանյութի տարածումից մի քանի ժամ անց, YouTube.com-ի հետ համագործակցության արդյունքում, այդ տեսահոլովակը արգելափակվել է: Պետական անվտանգության ծառայությունը նաև կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ և չտարածել տեսանյութը:
Էդիտա Բադասյան