«Energo Pro Georgia» ընկերությունում ասում են, որ էլեկտրաէներգիայի գնման գինը նրանց համար աճել է, և դա կարող է ազդել նաև սակագնի վրա:

«Energo Pro Georgia» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Ավթանդիլ Դվալիշվիլին Վրաստանի էներգետիկայի կարգավորման և ջրամատակարարման Ազգային հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի գնման ծախսերը մեծացել են, և հնարավոր է խոսակցություն այն մասին, որ դա ազդի սակագնի վրա:

«Սակայն այստեղ կա նաև երկրորդ հարցը, ընկերությունն ավելացրել է ծախսերը շատ ոլորտներում, բայց հիմնականն այն է, որ մենք ավելացրել ենք էլեկտրաէներգիայի գնման ծախսերը: Այսինքն, մենք գնում ենք էլեկտրաէներգիան, որ հետո հասցնենք բաժանորդներին, աճել է հենց այս գնված էլեկտրաէներգիայի գինը: Խոսակցություն կարող է լինել այն մասին, որ դա կազդի սակագնի վրա: Սակայն դա պետք է հաշվի և որոշում կայացնի Վրաստանի էներգետիկայի կարգավորման և ջրամատակարարման Ազգային հանձնաժողովը: Կան այլ բաղադրիչներ, որոնք կարող են հավասարակշռվել: Դա պետք է որոշվի Վրաստանի էներգետիկայի կարգավորման և ջրամատակարարման Ազգային հանձնաժողովի կողմից», – հայտարարել է Դվալիշվիլին:

Նրա խոսքերով, դա կապված է լարիի արժույթի տատանումների հետ: