Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտել ալյուրի, թեփի և գարու ներկրման դեպքում լրացուցիչ վճար է սահմանվել: Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ թեփի և գարու ներկրման դեպքում սահմանվում է լրացուցիչ վճար՝ 100 լարիի չափով։ Ալյուրի ներկրման դեպքում վճարը կավելանա 50 լարիով, 1 տոննա ցորենի ալյուրի ներմուծման հարկը դարձել է 250 լարի:

Ալյուրի, գարու և թեփի ներմուծման համար հարկ է սահմանվել մինչև 2024 թվականի մարտի 1-ը։

Հիշեցնենք, որ ցորեն և ալյուր արտադրողներին խթանելու նպատակով Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել և 200 լարիի հարկ սահմանել ռուսական ալյուրի ներմուծման վրա, որով նախատեսվում էր հավասարեցնել Ռուսաստանից ցորենի և ալյուրի ներմուծումը։