Վերջին 24 ժամում Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 35 նոր դեպք է հաստատվել, որից 2-ը՝ Ախալքալաքում։
Ախալքալաքում կատարվել 68 հակամարմինների արագ և 3 PCR թեստ, որից հաստատվել վարակման 2 դեպք: Այսօրվա դրությամբ, ընդհանուր Ախալքալաքի շրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 283 մարդ: Այս մասին հայտնում են Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնից:
Նշենք, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 262 նոր դեպք, առողջացել է 2 795 մարդ, մահացել է 54 պացիենտ: