Ապրիլի 1-3-ը Անթալիայում կայացած «Մեծ սաղավարտ» հեղինակավոր մրցաշարում վրացի ձյուդոիստները նվաճել են չորս մեդալ։
Մրցումների եզրափակիչ օրը Գուրամ Թուշիշվիլին 100 կգ-ից բարձր քաշայինների պայքարում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակչում վրացի մարզիկը հաղթել է ուզբեկ Ալիշեր Յուսուպովին։
Վրաստանի հավաքականին ևս մեկ ոսկե մեդալ է բերել Գիորգի Թերաշվիլին՝ հանդես գալով մինչև 73 կգ քաշային կարգում։ Եզրափակիչ գոտեմարտում 19-ամյա մարզիկը պարտության է մատնել իտալացի Մանուել Լոմբարդոյին։
Երկու վրացի մարզիկներ՝ Լուխում Չխվիմիանին (60 կգ) և Լուկա Մաիսուրաձեն (90 կգ), արծաթ են նվաճել:
Այս արդյունքների շնորհիվ Վրաստանի հավաքականը գրավել է առաջին տեղը «Մեծ սաղավարտ» մրցաշարի եզրափակիչ մրցափուլի մեդալային աղյուսակում։ Երկրորդ տեղը Ֆրանսիան է զբաղեցրել, իսկ երրորդը՝ Բրազիլիան։