Ապրիլի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 208 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 685 մարդ, մահացել է 2 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 649 430, այստեղից ապաքինվել է 1 628 643 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 758:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5 184 փորձարկում, այդ թվում 3 587-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 597-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.01% է, վերջին 14 օրվանը՝ 2.82%, վերջին 7 օրվանը՝ 2.23%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 861 953 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: