Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14 103-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 428-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Կորոնավիրուսից մահվան ևս 13 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 227 դեպք կա, այլ պատճառով՝ 77։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», – նշել են ԱՆ-ից։
Դուրս է գրվել ևս 775 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5226 է։
Փաստացի բուժվողները 8573-ն են։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 73,156 թեստ։