Հայաստանում նոյեմբերի 1-ին կատարվել է 10 281 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 232 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 591 հիվանդ, գրանցվել է մահվան 68 դեպք: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310 629 դեպք, որոնցից 272 332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 551 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6 441 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1305 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7 746 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: