Այսօր, հոկտեմբերի 24-ին Ախալքալաքում կորոնավարակի 7 նոր դեպք է գրանցվել։

Ինչպես տեղեկացանք Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեից ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 18 նոր դեպք։

Դեպքերն ըստ մունիցիպալիտետների գրանցվել են հետևյալ կերպ. Ախալքալաք՝ 7, Ախալցիխե՝ 9, Ադիգենի՝ 1 և Ասպինձա՝ 1։

Սամցխե-Ջավախքում նոր կորոնավարակով վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 221 հոգի, իսկ առողջացածներինը՝ 51։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ են գտնվում 729 անձ։ Ախալցիխեում՝ 488, Բորժոմիում՝ 34, Ադիգենում՝ 84, Ասպինձայում՝ 77, Ախալքալաքում՝ 126 և Նինոծմինդայում՝ 63 և անձ։