«Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Արցևի գյուղի մոտակայքում ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու»,- հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Վերջիններիս տեղեկություններով՝ ապօրինի կալանավորման հերթական դեպքի կապակցությամբ անմիջապես ակտիվացվել է թեժ գիծ։
«Ժնևում միջազգային քննարկումների համանախագահները տեղեկացվել են օկուպացիոն ուժերի իրականացրած միջադեպի մասին։
Ակտիվ ջանքեր են գործադրվում օկուպացված տարածքներում ապօրինի կերպով ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու համար՝ օգտագործելով կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մեխանիզմները։
Վրաստանի քաղաքացիներին ապօրինի բերման ենթարկելու փաստի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- նշված է Պետական անվտանգության նախարարության տեղեկատվության մեջ։Վրաստան