Թբիլիսիի ծայրամասում գտնվող Վրաստանի բանկի էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ամբաստանյալները 30-ն անց տղամարդիկ են։ Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 1-ի երեկոյան նրանք հրազենով և ատրճանակով ներխուժել են բանկի մասնաճյուղ։ Հարձակվողները՝ սպառնալով գանձապահ-օպերատորին, հափշտակել են գումարը։ Անվտանգության ոստիկանության աշխատակիցը փորձել է խոչընդոտել նրանց և ծառայողական զենքից կրակ է բացել։
Երկու առևանգողներն էլ թեթեւ վնասվածքներ են ստացել, սակայն նրանց հաջողվել է փախչել։ Նրանք նստել են մոտակայքում կանգնեցված մեքենան և սպառնալով ատրճանակով ստիպել են վարորդին իրենց տանել նշված հասցե։
Մի քանի ժամում ոստիկաններին հաջողվել է պարզել մեղադրյալների ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երկուսն էլ բերման են ենթարկվել հետապնդման «թարմ հետքերով»։
Բնակարանում, որտեղ թաքնվել են ավազակները, ոստիկանները խուզարկությամբ առգրավել են հանցագործության զենքը՝ ատրճանակն ու հրազենը, իսկ մեքենայից, որով նրանք հեռացել են դեպքի վայրից՝ բանկից գողացված գումարի մի մասը։
Հետաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից կատարված ավազակային հարձակման և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու փաստերի առթիվ (Վրաստանի ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով): Այս հանցագործությունների համար առավելագույն պատիժը վեցից ինը տարի ժամկետով ազատազրկումն է։