Փետրվարի 24-ից մարտի 20-ը ներառյալ Ռուսաստանի 35 028 քաղաքացի է մուտք գործել Վրաստան և Ռուսաստանի Դաշնության 20 733 քաղաքացի լքել է երկիրը։
Ուկրաինայում պատերազմի բռնկման ֆոնին ՌԴ քաղաքացիների՝ Վրաստան մուտքի մասին վիճակագրական տեղեկատվությունը «ԻնտերՊրեսՆյուզ»-ին տրամադրել է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Նշված ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է մուտք գործել 35 028 անձ, իսկ 20 733-ի դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները լքել են երկրները։ Նախարարության տեղեկատվական և վերլուծական վարչության տեղեկատվական կենտրոնում վիճակագրական տվյալները մշակվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա վերջում։ Ըստ այդմ, ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից, իրականացվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից Վրաստանի պետական սահմանի հատման (մուտքի/ելքի) վերաբերյալ տեղեկատվության միանվագ մշակում։ Միջին վիճակագրական սխալման շեմը +/- 2,4 տոկոս է»,- ասվում է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։