Վրաստանի պատվաստված քաղաքացիները, ինչպես և շատ այլ երկրների քաղաքացիներ, հունիսի 25-ից իրավունք ունեն այցելել Գերմանիա: Սակայն, այս փուլում Գերմանիան չի ընդունում այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել են Sinopharm և Sinovac պատվաստանյութերով:
Ինչպես նշված է պաշտոնական տեղեկատվությունում՝ Գերմանիայի սահմանը կարող է հատել այն քաղաքացին, ով անցել է պատվատման ամբողջական կուրսը: Սակայն, պատվաստումն սկսած օրվանից պատվաստանյութի երկրորդ դոզան պետք է անցնի 14 օր անց:
Այստեղ հարկ է նշել, որ ղեկավարվելով Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի առաջարկություններով՝ Գերմանիայի կառավարությունը թույլ է տալիս երկիր մուտք գործել միայն այն դեղամիջոցներով պատվաստվածներին, որոնք ճանաչվել են դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից: Դրանք են՝ Pfizer-BioTech, AstraZeneca, Moderna և Janssen (J&J): Եթե EMA-ն այլ պատվաստանյութերի թույլտվություն տա, ապա հնարավոր է Գերմանիայի իշխանությունները դրանք ավելացնեն ցուցակում:
Հետևաբար, Գերմանիա մեկնելու համար Վրաստանի քաղաքացին պետք է պատվաստվի այդ արտադրողների կողմից թողարկված դեղամիջոցով:
Ցանկում ընդգրկված չեն Sinopharm-ը և Sinovac-ը, որոնցով պատվաստվել են Վրաստանի քաղաքացիների մեծ մասը, և որոնք հասանելի են եղել 18 տարեկանից բարձր քաղաքացիներին, ի տարբերություն Astrazeneca-ի և Pfizer-ի:
Չնայած հունիսի 13-ից Գերմանիան Վրաստանին ներառել է «թեթև ռիսկային» երկրների ցուցակում, Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ պատվաստման ամբողջական կուրսն անցնելու մասին փաստաթղթերի առկայության դեպքում, PCR թեստ ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Օդանավակայանում թեստավորում չի անցկացվում, և կարանտինը նույնպես պարտադիր չէ։ Փաստաթղթերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ առցանց, Գերմանիայի հետ սահմանը հատելուց 3 օր առաջ:
Հարկ է նաև հաշվի առնել հետևյալը. եթե նախքան երկիր մուտք գործելը, վերջին տասը օրվա ընթացքում Դուք գտնվել եք այն գոտում, որը դասակարգվում է նախատեսված մուտքի պահին որպես ռիսկային գոտի կամ վիրուսի տարբերակներով գոտի, ապա մինչև Գերմանիա մուտք գործելը դուք պետք է գրանցվեք Գերմանիայի Դաշնային Հանրապետության մուտքի պորտալում՝ https://www.einreiseanmeldung.de, և Ձեր հետ պետք է ունենաք համապատասխան հաստատում՝ Դաշնային ոստիկանության կամ փոխադրողի կողմից:
Եթե դուք ժամանել եք Գերմանիայի Դաշնային Հանրապետություն արտասահմանից և մուտք գործելուց 10 օր առաջ գտնվել եք ռիսկային գոտում, ապա, որպես կանոն, դուք պարտավոր եք ժամանելուց անմիջապես հետո ուղիղ մեկնել ձեր սեփական կացարան կամ այլ հարմար վայր և այնտեղ գտնվել 10 օր (կարանտին): COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման մասին տեղեկանք ներկայացնելու դեպքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության մուտքի պորտալի միջոցով վերականգնման կամ փորձարկման արդյունքների մասին տեղեկանք՝ https://www.einreiseanmeldung.de, ապա կարանտինը ժամկետից շուտ է ավարտվում։
Այս փուլում պետությունները, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին Sinopharm-ով և Sinovac-ով պատվաստվածներին երկիր մտնել տարբեր նպատակներով, այդ թվում՝ զբոսաշրջության, հետևյալն են.
Բուլղարիա
Իսպանիա
Էստոնիա
Կիպրոս (միայն Sinopharm)
Հունաստան
Ավստրիա