Օդերևութաբանները ապրիլի 4-ից 6-ը Վրաստանում եղանակի վատթարացում են կանխատեսում։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Լեռնային և բարձր լեռնային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, երբեմն՝ առատ, հնարավոր է ձյուն, մառախուղ և բուք, իսկ ծովում՝ երեքից չորս բալ ուժգնությամբ բուք։ Ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:
Բացի այդ, այս օրերին ձյան հալոցքի պատճառով հնարավոր է գետերում ջրի մակարդակի բարձրացում։