Հայաստանում մարտի 24-ին կատարվել է 2 451 թեստավորում թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 58 հիվանդ, գրանցվել է մահվան 3 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 451 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 607 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 672 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 279 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 961 990 թեստավորում: