Այս փուլում ժամը 21:00-ից մինչև 05:00-ն տեղաշարժի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ: Այս որոշումը կայացվել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում:
Կառավարության ներկայացուցիչները և համաճարակաբանները որոշել են շարունակել հետևել համաճարակային իրավիճակը և մանրամասն վերլուծության հիման վրա միայն կայացնել հետագա որոշումները:
«Այսօրվա հանդիպմանը խոսվեց պարետային ժամը չեղարկելու մասին և, ինչպես գիտեք, միանգամից այսքան սահմանափակումների վերացումը անցանկալի է: Սահմանափակումների յուրաքանչյուր վերացումից հետո մենք պետք է սպասենք և հետևենք մեկ կամ երկու շաբաթ, ապա միայն որոշումներ կայացնենք: Այս փուլում մենք անհրաժեշտ չհամարեցինք դա [վերացնել պարետային ժամը]: Երևի, եթե մենք համաճարակային իրավիճակը պահենք այս շրջանակներում, այդ հարցն էլ կբարձրացվի», – հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
«Պարետային ժամը» խախտելու համար տուգանքը կազմում է 2 հազար լարի (600 ԱՄՆ դոլար):
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս կրել դիմակները՝ ինչպես ներսում, այնպես էլ դրսում, ինչը վիրուսի տարածումը կանխելու կարևորագույն պայմաններից մեկն է:
Այսօրվա նիստում Խորհուրդը քննարկել է երկիր պատվաստանյութերի ներկրման հետ կապված լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային գործընկերների և արտադրողների հետ ընթացող բանակցությունները:
Մարտի 8-ից Վրաստանում սկսվել է սահմանափակումների վերացման հերթական փուլը: Լեռնադահուկային հանգստավայրերում իրենց աշխատանքն են վերսկսել ճոպանուղիները, ինչպես նաև բոլոր ռեստորաններում և սրճարաններում թույլատրվում է աշխատանքը փակ տարածքում (բացի շաբաթ և կիրակի օրերից), իսկ առևտրի կենտրոններն ու հագուստի շուկաներն այլևս կարող են աշխատել նաև հանգստյան օրերին: