Հարսանիքների, հոգեհացերի և նմանատիպ այլ միջոցառումների նկատմամբ վերահսկողությունը խստացվում է:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեի խոսքով, առաջին դեպքում սննդի օբյեկտը տուգանվելու է 10 հազար լարիով, իսկ կրկնելու դեպքում օբյեկտը կնքվելու է:

«Սննդի օբյեկտների աշխատանքը սահմանափակված է 00:00-ից 05:00 ընկած ժամանակահատվածում, որի կիրառումն էլ ավելի է խստացնելու պետությունը: Բացի այդ, ինչպես հայտնի է, կառավարության որոշումն արգելում է անցկացնել սոցիալական միջոցառումներ, ինչպիսիք են հարսանիքները, հոգեհացերը կամ տարատեսակ միջոցառումները: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար սննդի կետերը կամ տարբեր ծիսական սրահներ առաջին անգամ կտուգանվեն 10 հազար լարիի չափով, իսկ նման գործողությունների կրկնության դեպքում այդ օբյեկտները կփակվեն», – ասել է Ղիբրաձեն: