Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422 382-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 28-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 603 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 672 է:

Ապաքինվել է ևս 59 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 409 588 է։ Փաստացի բուժվողների թիվը 2 519 է։

Ընդհանուր առմամբ 2 957 329 թեստ է արվել, մեկ օրում` 2 481: