Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 168 676-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 265-ով և հասել 160 670-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 500 թեստավորում, ընդհանուր թիվը հասել է 673 538-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 135-ի, ևս 786 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 085 պացիենտ։