Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ հուլիսի 4-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակի 11 մլն դեպք է գրանցվել: Ընդ որում՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 28-ին, վարակակիրները մոտ 10 մլն էին։
Առաջատարը վարակակիրների քանակով ԱՄՆ-ն է, որտեղ 2․8 մլն դեպք է գրանցվել: Դրան հաջորդում է Բրազիլիան՝ 1․5 մլն դեպքով, իսկ երրորդը Ռուսաստանն է՝ մոտ 668,000 դեպք, գրում է BBC-ն։
Հուլիսի 3-ին ԱՄն-ում հիվանդացության ռեկորդային աճ գրանցվեց՝ 57 000 նոր դեպք։ Վերջին օրերին նոր դեպքերի քանակն այդ երկրում կայուն աճում է։
Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27 900-ի։ Կորոնավիրուսից մահվան 477 դեպք կա, այլ պատճառով՝ 157։ Առողջացածների ընդհանուր թիվը 15 935 է։ Փաստացի բուժվողների թիվը 11 331 է։
Վրաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 946-ի: Կորոնավիրուսից մահվան 15 դեպք կա: Առողջացածների ընդհանուր թիվը 825 է: