Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղում գործում է «Կավարի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է տանիքի թիթեղների վաճառքով։ ԵՄ-ի «ENPARD-2» ծրագրով, հաղթելով LAG-ի (Տեղական զարգացման խումբ) մրցույթում, ընկերությունը ստացել է 128 000 լարիի չափով դրամաշնորհ։
Մեկուկես տարի է, ինչ «Կավարի» ՍՊԸ-ն զբաղվում է Թբիլիսիից տների տանիքածածկման համար տարբեր նյութերի ներկրմամբ, կտրում ու վաճառում է համապատասխան չափի թիթեղներ։ Ընկերությունը 128 000 լարիի չափով նախագիծ է շահել, որից դրամաշնորհը կազմել է 60%-ը, իսկ ինքնաֆինանսավորումը` 40%:
«Ընդհանուր առմամբ, դրամաշնորհը, ըստ նախագծի, եղել է 65%-ը և 35%-ը՝ ինքնաֆինանսավորումը, բայց մենք հնարավորություն ունեինք վճարել 40%-ը, մենք առաջարկեցինք նրանց, և նրանք համաձայնեցին»,- ասում է ընկերության ղեկավար Ռամազ Ղավրելիշվիլին։
Նախագծի համաձայն, «Կավարի» կազմակերպությունը կառուցել է շենքը, գնել է ագրեգատ, տրակտոր և այլ սարքավորումներ։
Ռամազ Ղավրելիշվիլին գոհ է աշխատանքից, հաճախորդները բավարար են։ Նրա խոսքով, ինքնաֆինանսավորման գումարի կեսից ավելին արդեն հատուցվել է։
Այս պահին հաճախորդներ չկան, բայց սեզոնը դեռ չի սկսվել, այն կսկսվի, երբ տաք եղանակները սկսվեն։ Սեփականատերերի խոսքով, իրենք գիտեին, որ դա սեզոնային բիզնես է։
Ախալքալաքում այս պահին ընդամենը երկու արտադրամաս կա, որտեղ տանիքի թիթեղներ են կտրվում։ Ավելի վաղ, երբ կար միայն մեկ արտադրամաս, ըստ Ռամազի, մարդիկ հերթագրվում էին։
«Սեզոնին մարդիկ 2-3 օր սպասում էին, ես ինքս էլ էի սպասում, հետո շատերը ստիպված բերում էին Թբիլիսիից: Հիմա հերթեր չկան: Եվ մեր ապրանքների գնի տարբերությունը Թբիլիսիի գների հետ համեմատ, 1քառ/մ-ի դիմաց 50 թեթրի է, իսկ դա տրանսպորտային ծախսերն է: Շրջանում մենք միակն ենք, որ աշխատում ենք ապառիկով: Տանիքափոխումը շատ թանկ արժե, ամեն ընտանիք չի կարող միանգամից այդչափ գումար հատկացնել»,- ասում է Ռամազ Ղավրելիշվիլին։
Ընկերության ծառայություններից, ինչպես այստեղ հաստատում են, օգտվում են ոչ միայն Ախալքալաքում, այլև Ասպինձայում, Նինոծմինդայում և Ծալկայում։
Ռամազ Ղավրելիշվիլիի խոսքով, այս տարի հումքը թանկացել է, այժմ, Ուկրաինայում պատերազմը սկսվելուց հետո, նորից թանկացում է ընթանում, քանի որ շինանյութը բերվում էր նաև Ուկրաինայից։
LAG-ի ֆինանսավորումն օգնել է կազմակերպությանը հունի մեջ գցել այնպիսի բիզնես, որը միշտ պահանջարկ ունի, ինչպես նաև նորամուծություններ մտցնել այս ոլորտում՝ ապառիկ ծառայության տեսքով: