Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 4 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 742:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 45 նոր դեպք, որից 4-ը՝ Ասպինձայում, 8-ը՝ Ադիգենում, 15-ը՝ Ախալցիխեում, 4-ը՝ Ախալքալաքում, 9-ը՝ Բորժոմիում և 5-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 070 անձ։ Ախալցիխեում՝ 420, Բորժոմիում՝ 174, Ադիգենում՝ 152, Ասպինձայում՝ 134, Ախալքալաքում՝ 117 և Նինոծմինդայում՝ 73:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 327 մարդ, որից 39-ը՝ Ախալցիխեում, 288-ը՝ Բակուրիանում: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի հաստատված 742 դեպքերից, 97-ն արդեն ապաքինվել է, 8-ը՝ մահացել: