Մարտի 28-ից Վրաստանում դրսում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։

Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։

Ինչպես նշել է Ղիբրաձեն, այս փուլում կպահպանվի հանրային տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունը։

«Մարտի 28-ից բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտավորությունը կվերացվի, դիմակ կրելը պարզապես խորհուրդ կտրվի։ Հանրային տրանսպորտում և փակ տարածքներում դիմակ կրելու պարտավորությունն այս փուլում կպահպանվի», — ասել է Ղիբրաձեն։