Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, այսպես կոչված կորոնավիրուսի բրիտանական շտամ հաստատվել է 31 մարդու մոտ:
Ինչպես Գամկրելիձեն ասել է Վրաստանի առաջին ալիքին, չնայած երկրում առկա է նոր շտամի տարածման վտանգը, սակայն այն չի առանձնանում նոր, հատուկ բարդություններով:
Ըստ Գամկրելիձեի, շուկայում առկա կորոնավիրուսային պատվաստանյութերը բրիտանական շտամը նույնպես հաղթահարում են։