Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,2 տոկոսով։

Մայիս ամսին 2021 թվականի մայիսի համեմատ տնտեսությունն աճել է 11,6 տոկոսով։ Միաժամանակ, ըստ վիճակագրական ծառայության՝ աճ է նկատվել գրեթե բոլոր ոլորտներում:

Մայիսին ամենալուրջ դինամիկան գրանցվել է հետևյալ ոլորտներում՝

. տրանսպորտ և պահեստավորում
. էլեկտրականություն, գազ
. հյուրանոցներ և ռեստորաններ
. շինարարություն
. հանքարդյունաբերություն

Զգալի տնտեսական աճ է գրանցվել արտահանման ոլորտում՝ 37,5%-ով, ինչպես նաև աճել է շրջանառությունը մասնավոր հատվածում:
ԱԱՀ վճարող ընկերությունների շրջանառությունը կազմել է 10,4 մլրդ լարի, ինչը 25,3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ աճը մոտավորապես նույն մակարդակի վրա կմնա 2023-2024 թվականներին։ Տարածաշրջանի այլ երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումների համեմատ ամենաբարձր ցուցանիշը Վրաստանն ունի։