Ախալքալաքի մունիցիպալիտետում այսօր՝ հոկտեմբերի 12 -ին, հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Երեկ գրանցվել է 25 դեպք:
Այսօր՝ հոկտեմբերի 12 -ին, Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) անցկացրել է 165 հակագենի և 37 PCR թեստ, որոնցից 5 -ի պատասխանը դրական է:
Հոկտեմբերին Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակվածների թիվը շատանում է: Վերջին օրերին Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում ամեն օր կատարվում են հարյուրից ավելի թեստ՝ ինչպես պլանային, այնպես էլ հիվանդության ախտանիշներով մարդկանց:
Կորոնավիրուսի պատճառով շրջանի 5 հանրային դպրոց աշխատում է հեռավար կարգով: Ախալքալաքի 2 մանկապարտեզ և թիվ 2 մանկապարտեզի մեկ խումբ փակվել են: