Այսօր, հոկտեմբերի 25-ին Ախալքալաքում կորոնավարակի 8 նոր դեպք է գրանցվել։

Ինչպես տեղեկացանք Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեից ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 27 նոր դեպք։

Դեպքերն ըստ մունիցիպալիտետների գրանցվել են հետևյալ կերպ. Ախալքալաք՝ 8, Ախալցիխե՝ 14, Ադիգենի՝ 2, Ասպինձա՝ 1 և Բորժոմի 2։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ են գտնվում 985 անձ։ Ախալցիխեում՝ 535, Բորժոմիում՝ 56, Ադիգենում՝ 103, Ասպինձայում՝ 86, Ախալքալաքում՝ 126 և Նինոծմինդայում՝ 79: