Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում, բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում պայթել է գազի բալոնը: Ոչ ոք չի տուժել:

Աղմաշենեբելիի 10/4 հասցեում, ժամը 11:00-ից մինչև 11:20-ի սահմաններում, երկրորդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայրում է գտնվում ոստիկանությունը, գազամատակարարման ընկերության ներկայացուցիչները և հրշեջ ծառայությունը: Պայթյունի ալիքի հետևանքով կոտրվել են պատուհանները, սակայն կրակ չի բռնկվել: Բնակարանի տարեց տարնտիրուհին չի տուժել: Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հեղուկ բալոնի գազի արտահոսքի արդյունքում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են փորձագետները:

2

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վրաում Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով` «Հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ժամանակ՝ անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է անփութորեն առողջությանը ավելի լուրջ կամ լուրջ վնաս պատճառելուն»:

1

5