Վրաստանի պատվաստման ծրագիրը կամրապնդվի հունիսի 7-ին՝ Գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատված 34,5 միլիոն դոլար ֆինանսավորմամբ: Այս մասին Համաշխարհային բանկից հայտնել են «ԻնտերպրեսՆյուզ»-ին:
Ինչպես նշվում է նրանց տեղեկատվության մեջ, այս գումարը ավելացվում է Համաշխարհային բանկի կողմից 2020 թվականի մարտին COVID-19-ի դեմ արագ արձագանքման ծրագրի համար հատկացված 80 միլիոն ԱՄՆ դոլարին:
Այսօր հաստատված լրացուցիչ ֆինանսավորման հիմնական նպատակներն են` ապահովել COVID-19 պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, ուժեղացնել Վրաստանի պատվաստումների համակարգը` խթանելու պատվաստանյութերի արդյունավետ օգտագործումը և COVID-19 պատասխան միջոցների ամրապնդումը: Այս աջակցության միջոցով Համաշխարհային բանկը նպաստում է Վրաստանի կառավարության պատվաստման ծրագրի իրականացմանը, ինչը ենթադրում է, որ 2021 թվականին պատվաստվելու է բնակչության 60%-ը:
«Համաշխարհային բանկն առաջին միջազգային ֆինանսական հաստատություններից մեկն էր, որը ճգնաժամի ամենասկզբում աջակցեց Վրաստանին՝ COVID-19-ի նկատմամբ արագ արձագանքման ծրագրի միջոցով, և այժմ, այս լրացուցիչ ֆինանսավորմամբ, մենք կօգնենք կառավարությանը իրականացնել պատվաստման պլանը», – ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը:
Ըստ նրա, «համավարակն առաջին հերթին ծանր բեռ է դրել երկրի տնտեսության, նրա բնակիչների և բիզնեսի վրա, ուստի պատվաստման արդյունավետ ծրագիրը կարևոր նշանակություն ունի Վրաստանի արագ և կայուն վերականգնման, և ինչն ամենակարևորն է՝ կյանքեր փրկելու համար»: