Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 3 473 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 73 154 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 55 511 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 636 մարդ: Վերջին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 37 պացիենտ, իսկ առողջացել է 3 342 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 447 քաղաքացի, տանը բուժում է ստանում 4 957 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 413 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: