Ողջ Վրաստանով մեկ Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը վերահսկում է սննդամթերքի պաշարները մանրածախ ցանցերում: Ստուգումն անցկացվել է նաև Ախալքալաքում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում մոնիտորինգն իրականացրել է սննդի ազգային գործակալության տարածքային ծառայությունը։
«Մենք պարտավոր ենք վերահսկել պարենային ապրանքները, հիմա նման միջոցառումներ են անցկացվում ողջ Վրաստանում, ստուգել ենք նաև Ախալքալաքում, ոչ մի խախտում չի եղել, և ամեն ինչ կարգին էր»,- ասացին գործակալության շրջանային ծառայությունից։
Էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով, Վրաստանում սննդամթերքի պակաս չի սպասվում։