Ախալքալաքի մունիցիպալիտետում ցրտահարությունները չեն վնասել հացահատկի և կարտոֆիլի դաշտերը, սակայն մրգի բերքը վտանգի տակ է:
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -3, -4 աստիճան, մինչ այդ 9-ի երեկոյան Ախալքալաքում հորդառատ անձրև էր տեղացել, ուժգին քամի էր, իսկ որոշ գյուղերում և լեռներում ձյուն էր տեղացել: Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ մունիցիպալիտետից տեղեկությամբ չեն դիմել իրենց եղանակային վատ պայմաններից վնասի մասին:
«Ցրտահարության պատճառով մենք ակնկալում էինք, որ մեզ կզեկուցեին փչացած բերքի մասին, սակայն Ախալքալաքի քաղաքապետարան դեռ ոչ ոք չի դիմել», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Մախարե Մացուկատովի խոսքով՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքն այժմ այն փուլում է, երբ նման ցրտերը չեն կարող այն վնասել: Եղանակի կանխատեսումների համաձայն ՝այս գիշեր սպասվում է ջերմաստիճանի էլ ավելի անկում, ինչը կարող է վնաս հասցնել պտղատու ծառերին:
«Երեկվա ցրտահարություններն այդքան հետևանքներ չթողեցին, որքան վաղը կլինի: Քանի որ վաղը ավելի ցուրտ է լինելու: Վաղն առավոտյան, ըստ եղանակի տեսության, մեր լեռնաշխարհում -7 աստիճան է կանխատեսվում, Ախալքալաքում` մոտ -3 աստիճան: Իհարկե, այս փուլում ցրտահարությունները չեն ազդի կարտոֆիլի, ինչպես նաև հացահատկային մշակաբույսերի բերքի վրա: Դա կազդի հիմնականում պտղատու ծառերի վրա, որոնք մեզ մոտ ծաղկման փուլում են գտնվում: Անհնար է որևէ կերպ փրկել բերքը: Հետո հնարավոր է փորձել ցողել որոշակի ֆունգիցիդներով, խթանիչներով, որոնք կօգնեն դրանց կրկին ծաղկել: Այս միջոցները վտանգավոր չեն, ուստի մինչև բերքահավաքը դեռ շատ ժամանակ կա», – ասում է Մախարե Մացուկատովը:
Ախալքալաքի մունիցիպալիտետը բարձրալեռ է, ցուրտ եղանակի պատճառով այստեղ շատ քիչ բերք է աճում, իսկ գարնանային ցրտահարություններն ամեն տարի փչացնում են դրանց մի մասը: