Երեկ՝ մայիսի 4-ի երեկոյան, ուժեղ ամպրոպի պատճառով էլեկտրահաղորդման գծում տեղի է ունեցել վթար, կայծակը հարվածել է քաղաքի ծայրամասում գտնվող տրանսֆորմատորային ենթակայաններից մեկին: «Energo Pro Georgia»-ից հաղորդում են, որ քաղաքում էներգիայի մատակարարումը կվերականգնվի մեկ ժամվա ընթացքում:
Անցած գիշերվանից էներգամատակարարող ընկերության աշխատողները չէին կարողանում գտնել վթարի ճշգրիտ վայրը: Գիշերը քաղաքում և գյուղերի որոշ վայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է տրանսֆորմատորային ենթակայանի ստուգումներից հետո, սակայն քաղաքի հարավային մասը մնացել է առանց էլեկտրականության:
Այսօր առավոտյան վթարի վայրը հայտնաբերվել է, և, ինչպես ասացին «Energo Pro Georgia»-ից, այժմ վերականգնման աշխատանքներ են ընթանում, և քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի կես ժամվա ընթացքում: