Նախատոնական տրամադրության հետ մեկտեղ բարձրանում է նաև տարբեր ապրանքների գներ, բայց այդ փաստից բողոքելու հետ մեկտեղ մարդիկ շարունակում են ակտիվ կերպով գնումներ կատարել և պատրաստվել նոր տարվան:
2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ գրեթե բոլոր պարենային ապրանքները թանկացել են.
Ամենաշատը թանկացել են հետևյալ մթերքները՝ ձու (+38%), պանիր (+12%), կարտոֆիլ (+35%), գազար (+38%), վարունգ (+15/9%), խնձոր (+18%), կաթ (+13%):
Ընկույզը Ամանորի սեղանի ամենակարևոր և թանկարժեք բաղադրիչն է։ Տարվա այս եղանակին 1 կգ. ըկույզի գինը տատանվում է 22-27 լարիի սահմաններում, ինչը 5%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (2020թ. դեկտեմբեր) համեմատ։ Հատկանշական է, որ պարենային ապրանքների գները բարձրանում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում, ինչը հաստատում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցը։ 2021 թվականի դեկտեմբերին լարիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 3.10, ինչը 5,5%-ով պակաս է 2020 թվականի դեկտեմբերի համեմատ։ Սա նշանակում է, որ ներկրվող ապրանքների գները ցածր են։
«Ամեն ինչ թանկացել է՝ մրգերը, բանջարեղենները և այն ամենը ինչ պետք է սնվելու համար, բայց նոր տարվա շեմին ստիպված ենք գնումներ կատարել առանց հաշվի առնելու ապրանքի գինը, կարծում եմ հայերիս մեջ կա այն կարծիքը որ նոր տարվա սեղանին պետք է լինի բոլոր հնարավոր մթերքները, դա երբեմն դառնում է մրցակցություն, չնայած որ բոլորը բողոքում են գումար չունենալուց, միևնույն է բոլոր խանութներում հերթ է», – մեզ հետ զրույցում նշում է քաղաքացիներից մեկը:
ISET հետազոտական ինստիտուտը ներկայացրել է ցուցանիշ, ըստ որի՝ ոչ շատ ճոխ սեղանի համար տարբեր շրջաններում ծախսում են որոշակի ֆիքսված գումար, սեղանի ինդեքսների գները ներկայացված է քարտեզի վրա:
Քարտեզային ինդեքսով ամանորյա սեղանն ամենաէժանն է (176,5 լարի) Կախեթում, իսկ ամենաթանկը՝ (189,1 լարի) Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում։ Ամենաբարձր աճը գրանցվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, որտեղ ամանորյա սեղանի արժեքը կազմել է 177,3 լարի, ինչը 14,8%-ով բարձր է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Չնայած որ, ըստ ինդեքսի Սամցխե Ջավախքի ցուցանիշը 183 լարի է կազմում, բայց դա չնչին մասն է կազմում այն ծախսի, որը արվում է Ախալքալաքում նոր տարվա նախաշեմին:
Լիդա Ալմասյան