Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 79-ով՝ ընդհանուր կազմելով 422 155: Նախօրեին կատարվել է 3193 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 8 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8 587 է:
Առողջացել է ևս 108 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 408 907-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 019 քաղաքացի: