Սեպտեմբերի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 684 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 695 մարդ, մահացել է 83 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 562 627, այստեղից ապաքինվել է 509 181 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 732:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 625 փորձարկում, այդ թվում 22 3177-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 308-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.95% է, վերջին 14 օրվանը՝ 9,46%, վերջին 7 օրվանը՝ 8.6%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 285 742 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 670 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 102 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 061 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 453 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: