Դեկտեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 778 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 234 մարդ, մահացել է 63 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 867 071, այստեղից ապաքինվել է 809 830 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 407:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 855 փորձարկում, այդ թվում 16 445-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 410-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.88% է, վերջին 14 օրվանը՝ 8.56%, վերջին 7 օրվանը՝ 8.13%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 238 070 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 674 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 455 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 121 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: