ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլին: «РИА Новости»- ի փոխանցմամբ ՝ այս մասին նա հայտնել է Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպմանը:

Ըստ նրա՝ սա ֆորմալ քայլ է «ոչ թե գնալու, այլ որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները»:

«Այո, առաջիկայում ես հրաժարական եմ տալու, ապրիլին, հրաժարական եմ տալու ոչ թե գնալու, այլ հրաժարական եմ տալու, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ` այդ ընթացքում շարունակելով լինել վարչապետի պարտականությունները կատարող:», – հայտարարել է Փաշինյանը: