Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 569 մարդ, մահացել 11 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18335 փորձարկում, այդ թվում 10591-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 7744-ը՝ «PCR» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 261 620 դեպք, այստեղից ապաքինվել է 252 815 մարդ, մահացել է 3 269 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 485 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 231 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 295 պացիենտ: