Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 55-ով՝ ընդհանուր կազմելով 422 076: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նախօրեին կատարվել է 2 170 թեստավորում:

Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 8 579 է: Առողջացել է ևս 237 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 408 799-ի։