Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 99 563-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2 413-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է ևս 1324 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 60 135 է, փաստացի բուժվողներինը՝ 37 562-ը։
Մահվան ևս 29 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 476 դեպք կա, այլ պատճառով՝ 390:
Մեկ օրում թեստավորվել է 5 405 մարդ։ Ընդհանուր առմամբ 423 485 թեստ է արվել։