Ապրիլի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 281 մարդ, մահացել է 6 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 651 577, այստեղից ապաքինվել է 1 631 715 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 777:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5 489 փորձարկում, այդ թվում 3 743-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 746-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.95% է, վերջին 14 օրվանը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 1.65%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 865 985 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 141 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: