Մարտի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք՝ կատարված 2769 թեստավորումից։ 235 մարդ առողջացել է, 3-ը՝ մահացել։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, 407 583-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 3 937 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 563 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 631 է: Ընդհանուր կատարվել է 2 927 322 թեստավորում: