Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է հացահատիկայինների բերքահավաքը: Գյուղացիներն ակնկալում են մեկ հեկտարից միջին հաշվով մոտ 2500 կգ-ից 2800 կգ բերք:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ցորենի և գարու բերքահավաքն արդեն մի քանի օր է սկսվել է: Սակայն այն դեռ ոչ բոլոր գյուղերում է սկսվել, մունիցիպալիտետում ցորենի և գարու զանգվածային բերքահավաքը կսկսվի մեկ շաբաթից և կավարտվի սեպտեմբերի կեսերին:

Ըստ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, հացահատիկայինների բերքահավաքի աշխատանքներն արդեն սկսվել են Չամդուրա, Վաչիան, Դիլիսկա, Մաջադիա, Արագվա գյուղերում: Մունիցիպալիտետում կա մոտ 50 կոմբայն, և դրանք հիմնականում հին են, սովետական արտադրության​​: Այս պահին մունիցիպալիտետի դաշտերում աշխատում են միայն տեղի կոմբայնները:

«Երբ սկսվի զանգվածային բերքահավաքը, Կախեթից կոմբայնները կգան, և մեր կարծիքով, կոմբայնների հետ կապված խնդիրներ չեն լինի», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

Չամդուրա գյուղից խոշոր ֆերմերը կիսվում է, որ լավ բերք է ակնկալում:

«Եթե մինչ բերքահավաքը կարկուտ չլինի, մենք հասցնենք այն լրիվ հավաքել, այս տարի ես լավ բերք կունենամ: Ես ակնկալում եմ միջինը 25-ից 30 ցենտներ բերք, սակայն ես ունեմ դաշտեր, որտեղ նույնիսկ ավելին եմ ակնկալում՝ մինչև 40 ցենտներ 1 հեկտարից», – ասում է Չամդուրա գյուղի բնակիչը:

Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020 թվականին ակնկալում են 1 հեկտարից 2500 կգ-ից մինչև 2800 կգ հացահատիկայինների բերքատվություն:

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի ցանվել է մոտավորապես 8000 հա գարի և 2000 հա ցորեն: Ցանած սորտերը հիմնականում հին են, նոր սորտերը շատ քիչ են:

Տեղեկա-խորհրդատվական կենտրոնի գլխավոր մասնագետի խոսքով, այս տարի մունիցիպալիտետում հացահատիկի դաշտերը շատ աննշան, բայց ավելացել են:

Հացահատիկի բերքահավաքի ծախսերը մեկ հեկտարի դիմաց 1,5 լարիից մինչև 1,6 լարի է:

Գարնանը մունիցիպալիտետում հացահատիկայինների գինը տատանվում էր 70 թեթրից մինչև 1 լարի, սակայն, սեզոնին գները կարող են իջնել: